ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

ԱԺ նախագահտ կմեկնի Գերմանիա

ԱԺ նախագահտ կմեկնի Գերմանիա
15.03.2019 | 18:20

Աժ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում: Այցի օրակարգն ընդգրկում է Աժ նախագահի հանդիպումները Բունդեստագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեստագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդտագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), Զաարլանդի համալսարան: Պատվիրակության կազմում են Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը:

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ